Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Հաղթեց Ուեսլի Սոյը

Հաղթեց Ուեսլի Սոյը
30.01.2017 | 00:04

Ամերիկան ներկայացնող Ուեսլի Սոյի համոզիչ հաղթանակով (9 միավոր) ավարտվեց Tata Steel Masters անունով հայտնի շախմատային գերմրցաշարը: Վերջին տուրում նրա առջև ծնկեց Յան Նեպոմնյաշչին: 8 միավորով երկրորդ հորիզոնականում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նրա մրցակիցն էր վերջին չեմպիոնական մենամարտի հավակնորդը՝ Սերգեյ Կարյակինը:

Վերջին տուրն անհաջողավարտ ունեցավ թե Լևոն Արոնյանի, թե չին Յի վեյի համար: Մեր գրոսմայստերը սև խաղաքարերով զիջեց ռուս Դմիտրի Անդրեյկինին, իսկ չինացին սպիտակ ֆիգուրներով՝ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին: Ավելի բարձր տեղերում հայտնվելու համար, հասկանալի է, որ երկուսն էլ գնացին առավելագույն ռիսկի: Նրանք մնացին ունեցած 7,5 միավորով՝ մրցաշարն ավարտելով երրորդ ու չորրորդ հորիզոնականներով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ