Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կառավարության աշխատակազմը 2017-ին հնարավոր է համարում իրագործել 830-850 միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր

Կառավարության աշխատակազմը 2017-ին հնարավոր է համարում իրագործել 830-850 միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր
01.02.2017 | 23:19

Վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը նշել է, որ այս շաբաթ նախարարությունները, գերատեսչությունները կսկսեն ներկայացնել ամփոփ ներդրումային ծրագրերը և հաջորդ շաբաթ կհրապարակվի:

«Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2,4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017-ին հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը»,- հայտարարել է վարչապետը՝ ավելացնելով՝ չի նշանակում, որ այս տարի հնարավոր կլինի իրականացնել 830-850 մլն դոլարի բոլոր ծրագրերը, քանի որ դա կախված է փոխադարձ աշխատանքից:

«Դա այն ներուժն է, որ մենք այս պահին տեսնում ենք: 345 ծրագրի և ֆինանսական աղբյուրն է հայտնի, և իրագործողը: Ընդ որում՝ սա ամփոփ ծրագիր է, որտեղ կա և դրամաշնորհ, և համայնքի բյուջե, և մասնավոր ներդրում, և պետբյուջե, և վարկային միջոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարությունում քննարկվում է ևս 55 ծրագիր:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ