Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հայկական բանակի 25-ամյակին նվիրված ընդունելություն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Հայկական բանակի 25-ամյակին նվիրված ընդունելություն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
02.02.2017 | 19:20

Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի, Բելգիայում Հայաստանի դեսպանի և ՆԱՏՕ-ում Հայաստանի ռազմական ներկայացուցչի կողմից:

Ընդունելությանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների դեսպաններ, դիվանագետներ, բարձրաստիճան զինվորականներ, ՆԱՏՕ-ի միջազգային քաղաքական և ռազմական անձնակազմերի պաշտոնյաներ։ Ողջույնի խոսքում ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանն անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի ստեղծման պատմությանն ու քառորդդարյա փառահեղ ճանապարհին, Հայաստանի որդեգրած միջազգային ռազմաքաղաքական համագործակցության ուղենիշներին, Հայոց բանակում ընթացող բարեփոխումների գործընթացին, Ազգ-բանակ հայեցակարգին:


Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին՝ Եդիգարյանը վստահություն է հայտնել, որ դրանք ապագայում էլ կշարունակեն զարգանալ կայուն և փոխշահավետ։

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ