Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սիրիայի ԶՈՒ-ն զինյալներից Հալեպի շրջակա 32 գյուղ է ազատել

 Սիրիայի ԶՈՒ-ն զինյալներից Հալեպի շրջակա 32 գյուղ է ազատել
02.02.2017 | 22:59

Սիրիայի զինուժը հայտնել է, որ Հալեպից հյուսիս-արևելք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ գործողության ընթացքում արդեն 32 գյուղ է ազատել:

«Սիրիայի զինուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ զինված ուժերի ջոկատները ԻՊ-ի դեմ ընդգրկուն ռազմական գործողության ընթացքում կարողացել են Հալեպից հյուսիս-արևելք ընկած շրջանում ազատել ավելի քան 32 գյուղ ու ֆերմա՝ ավելի քան 250 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով»,- ասված է ԶՈՒ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ