Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Վարդան Օսկանյան. Դժվար է ասել՝ ինչ վերջնական տեսք կունենա դաշինքը

Վարդան Օսկանյան. Դժվար է ասել՝ ինչ վերջնական տեսք կունենա դաշինքը
09.02.2017 | 23:05

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում դժվարացել է ասել, թե ինչ տեսք կունենա իր եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դաշինքը: «Քաղաքական ուժերը երբ վերջնական որոշում կայացնեն դաշինքում լինելու, դրանից հետո կնայենք՝ ում թեկնածությունն է ներկայացվելու, վստահ եմ, որ բավական հաջող ցուցակ կկարողանանք կազմել»,-ասել է Օսկանյանը: Դաշինքում տարակարծությունների մասին Վարդան Օսկանյանն ասել է. «Միշտ էլ տարակարծություններ կարող են լինել, տարբեր առաջարկներ, բայց կարծում եմ՝ վերջիվերջո կգանք այդ համաձայնության»:

Նա նշել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ միավորվելու հետեւողական քննարկումներ չկան: «Միայն դաշիքներով գնալու հարց չի, հետընտրական շրջանում էլ քաղաքական գործընթացներ են լինելու, կախված ընտրության արդյունքներից քաղաքական կոալիցիաներ կարող են լինել»: Վարդան Օսկանյանն անդրադարձել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարությանը, որ հնարավոր է հեռանա դաշինքից: «Ամեն մեկն իր քաղաքական խնդիրներն է դնելու, եւ քաղաքական ուժերը նաեւ ելնելով ցուցակի կազմից՝ վերջնական որոշում կկայացնեն՝ մնա՞լ դաշինքում, թե՞ չմնալ: Եկող մի քանի օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Այս պահին դժվար է ասել՝ ինչպիսի վերջնական տեսք կունենա դաշինքը»: Նա ասել է, որ «Ժառանգություն» կուսակցության հետ քննարկումները շարունակվում են:

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ