Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԲՀԿ նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը
10.02.2017 | 22:21

ԲՀԿ 9-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվեց ԲՀԿ նախագահ: Նիստը վարում էր Իշխան Զաքարյանը:
Ընտրվելուց հետո Ծառուկյանը հայտարարեց, որ հուզված է։


Անդրադառնալով երկու տարի առաջվա իրադարձություններին, երբ հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին, ԲՀԿ նախագահն ասաց, որ լրատվամիջոցներն անընդհատ փորձել են խառնել։ «Ասում էին, թե պայմանավորված էր, տեսաք, որ ոչ մի պայմանավորվածություն էլ չկար։ «Այն ժամանակ չգնաց, տեսնես հիմա կգնա՞»՝ նման բան ասողները չար մարդիկ են։ Չէի կարող ժողովրդին տանել հեղափոխության, դա արյունահեղություն էր։ Դրանից օգտվելու էր թշնամին, սահմանին իրավիճակը լարվելու էր, ինչ համար միակ մեղավորը լինելու էր Ծառուկյանը, դա լուծում չէր։ Ես զերծ եմ պահել իմ ժողովրդին դրանից», - հայտարարեց Ծառուկյանը։

Նա խոսեց երկրում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունների մասին, քննադատեց կուտակային կենսաթոշակային համակարգը։ «Մարդկանցից այսօր փող են հավաքում որպեսզի 40 տարի հետո կենսաթոշակ տան, բայց այդ դրամը, որն այսօր հավաքվում է, պարզապես արժեզրկվելու է», - ասաց Ծառուկյանը։

Դիտվել է՝ 3276

Մեկնաբանություններ