Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նախարարի մոտ կայացել է քննարկում՝ մարզաձևերի մասսայականացման նպատակով

Նախարարի մոտ կայացել է քննարկում՝ մարզաձևերի մասսայականացման նպատակով
13.02.2017 | 18:45

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ կայացել է քննարկում՝ հեծանվային սպորտի, նետաձգության և առագաստանավային սպորտի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարը նշված մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ այսօրվա քննարկումը մեծամասամբ վերաբերում է մարզաձևերի մասսայականացման և տարածման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացմանը: «Սպորտի բարձրագույն նվաճումները ձեր ամենօրյա աշխատանքն են, հիմա անհրաժեշտ է մտածել նաև սպորտի մասսայականացման ուղղությամբ: Խնդրում եմ ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, խոշոր քաղաքների, բնակավայրերի հնարավորությունները, դրանց բնակլիմայական պայմանները, օգտագործել տեղի մարզչական ներուժը»,- ասել է նախարարը:

Հ. Ռոստոմյանը հորդորել է կատարված ուսումնասիրություններից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել ծրագրեր՝ իրենց ղեկավարած մարզաձևերի զարգացման և մասսայականացման համար: «Ծրագրերի իրագործմանը կաջակցի նաև մեր նախարարությունը: Այստեղ ամենաառանձնահատուկը առագաստանավային սպորտն է, որով զբաղվելու համար ջրային համապատասխան պայմաններ են անհրաժեշտ: Եվ, ի տարբերության դրա, ամենամասսայականը կարելի է գնահատել հեծանվային սպորտը, որով զբաղվելը համեմատաբար մատչելի է: Ես այս մարզաձևի տարածման կոնկրետ առաջարկների եմ սպասում»,- ասել է Հ. Ռոստոմյանը: Նախարարի խոսքերով՝ վերոհիշյալ մարզաձևերի մասսայականացման և զարգացման ուղղությամբ համակարգային մոտեցման շնորհիվ հնարավոր կլինի նաև նպաստել էկոտուրիզմի և սպորտային տուրիզմի զարգացմանը մեր երկրում:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ