Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վիգեն Սարգսյանը Մյունխենում է

Վիգեն Սարգսյանը Մյունխենում է
18.02.2017 | 12:35

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 16-ին մեկնել է Մյունխեն՝ Անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով: Մյունխենում անցկացվող Անվտանգության 53-րդ համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ի առավոտյան հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ։ Նա ելույթ է ունեցել ու անդրադարձել Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, Արցախյան հակամարտությանը, այնուհետև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։


Մյունխենի անվտանգության համաժողովն ամենամյա է։ Անցկացվում է 1962-ից: Այս տարի համաժողովի աշխատանքներին մասնակցում են 500 ներկայացուցիչներ մի քանի տասնյակ երկրներից՝ պետությունների ղեկավարներ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, փորձագետներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։


Մյունխեն 2017 -ի գլխավոր թեմաներն են իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայի գործողություննրից բխող վտանգները և մի շարք այլ գլոբալ մարտահրավերներ։ Համաժողովի կենտրոնական քննարկումներից է նաև «Արևմուտքի ապագան. անկո՞ւմ, թե՞ վերադարձ»։

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ