Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱԳ նախարար. Ներկայում բանակցություններում չկան ղարաբաղյան կողմի ուղղակի շփումներ Ադրբեջանի հետ

 ԱԳ նախարար. Ներկայում բանակցություններում չկան ղարաբաղյան կողմի ուղղակի շփումներ Ադրբեջանի հետ
20.02.2017 | 23:11

ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովի որոշման համաձայն՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում։ Դա ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների ընդհանուր կոնսենսուսային դիրքորոշումն է՝ «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը:

«Բանակցային գործընթացն այլ ձևաչափեր, այդ թվում նաև ՄԱԿ տեղափոխելու ապարդյուն փորձերի փոխարեն, շատ ավելի խելամիտ կլիներ, եթե Ադրբեջանը չխոչընդոտեր բանակցային գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը միակ կառույցն է, որն ունի ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվելու միջազգային հանրության համապատասխան մանդատը։ Այս ձևաչափը համաձայնեցվել և ընդունվել է հակամարտության բոլոր, այդ թվում՝ ադրբեջանական կողմից։ Բաքվի հիշողությունն ընտրովի է, այնպես որ մենք ստիպված ենք պարբերաբար հիշեցնել նրան ձեռքբերված պայմանավորվածությունների ու ստանձնած պարտավորությունների մասին»,- ասել է ԱԳ նախարարը:


Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանն ասել է, որ տարածաշրջան այցելությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում են Արցախի ղեկավարության հետ, լսում են Ստեփանակերտի տեսակետը։ «Ինչպես տեսնում եք, Արցախն իրապես ներգրավված է բանակցային գործընթացում, սակայն այս փուլում ոչ լիարժեք ձևաչափում, այսինքն՝ չկան ղարաբաղյան կողմի ուղղակի շփումներ Ադրբեջանի հետ՝ նրա ցանկության բացակայության պատճառով։ Առանց Արցախի մասնակցության հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ։ Դա շատ լավ հասկանում են ու դրա մասին խոսում են միջնորդները։ Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է, թե իբր չի հասկանում՝ ջայլամի քաղաքականություն իրականացնելով՝ չնայած վերջին տարիներին քննարկվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում ամրագրված է հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակման գործընթացում ղարաբաղյան կողմի ուղղակի մասնակցությունը»:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ