Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպման առաջարկը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե պայմանները թույլ տան, նույն միջոցառման ընթացքում հնարավոր է նաև Պուտին-Թրամփ հանդիպում։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.02.2017 | 00:03

Տե՛ր իմ, մի՛ նայիր եղկելի սրտիս ու զազրասեր մարմնիս, քանզի հող եմ ու մոխիր, սիրում եմ երկրավորները ու չեմ տենչում նայել երկնայիններին, այլ միշտ հեշտանում եմ չարիքների մեջ՝ չտեսնելով անվախճան փառքը: Եվ չեմ հիշում առաջին երանելի սուրբ հայրերին, այլ թավալվում եմ այս աշխարհի տիղմի մեջ և մաքրվելով չեմ բարձրանում՝ դասվելու առաքինիների կարգում:

Եվ քանզի մոռանում եմ դատաստանի երկյուղը, չեմ դողում ահեղ, սոսկալի, դառը տանջանքներից, որ պահված են մեղավորների համար և ծուլանում եմ՝ անհոգ լինելով կյանքի փրկության հանդեպ, Դու շնորհի՛ր ինձ անդադար սուգ ու կոծ և ապաշխարության արտասուք:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ