Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
21.02.2017 | 14:38

ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) ու խմբի անդամ Յարոմիր Շտետինուին (Չեխիա)։


Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի հետ փոխհարաբերություններին, քննարկվել են հարցեր, որոնք կապակցված են բարեկամության խմբի գործունեությանը, երկկողմանի կապերի ամրապնդմանն ու խորացմանը։

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ