Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ցանկանում են գնել

Ցանկանում են գնել
21.02.2017 | 14:42

Գերմանական «Շալկեի» մարզական տնօրեն Քրիստիան Հեյդելը հայտնել է, որ իրենց թիմը «Սևիլիայից» վարձակալության իրավունքով ցանկանում է գնել ուկրաինացի Եվգենի Կոնոպլյանկայի պայմանագիրը:

Տեղեկացնենք, որ իսպանական ակումբի հետ ուկրաինացու պայմանագիրը հաշվարկված է մինչև 2019 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Կոնոպլյանկան «Շալկեի» կազմում մասնակցել է 13 խաղի՝ դառնալով մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ