Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Նախագահն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Նախագահն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն
23.02.2017 | 12:31

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Նա կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, ծանոթացել գործունեության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:

Գործադիր տնօրենը նախագահին ներկայացրել է կենտրոնի գործունեության ռազմավարությունը, գերակա ուղղություններն ու ոլորտները, մինչ այժմ այդ ուղղություններով իրականացված աշխատանքը, կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու դրանց իրագործման նպատակով շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ ձևավորված համագործակցությունը:


Սերժ Սարգսյանը ողջունել է վարչապետի նախաձեռնությամբ ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված այս կենտրոնի հետևողականությունը, գործնական մոտեցումն ու տրամադրվածությունը աշխատանքին և մաղթել հաջողություններ ու եռանդ նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու համար: Նախագահ Սարգսյանը նաև իր դիտարկումները և մոտեցումներն է ներկայացրել կենտրոնի համար գերակա ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, կարևորել աշխատանքի հիմքում հստակ և չափելի արդյունքներով ծրագրեր դնելն ու պատրաստակամություն հայտնել՝ ըստ անհրաժեշտության աջակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ