Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Օրը շփման գծում

Օրը շփման գծում
23.02.2017 | 15:43

Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1600 կրակոց:

Արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետներ՝ արձակելով 62 արկ, որից 10-ը՝ հրանոթից, 52-ը՝ ականանետներից: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ, որի մասին երեկ հայտարարել է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը: Առաջնագծում իրադրությունը լիովին գտնվում է ՊԲ առաջապահ ուժերի վերահսկողության տակ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ստորաբաժանումների հրետակոծության հետևանքով» զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Խանօղլան Հալիլովը:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ