Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԼՂ ՊՆ. Ինչպե՞ս կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում

ԼՂ ՊՆ. Ինչպե՞ս կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում
25.02.2017 | 16:37

Հակառակորդը, անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, «սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին», հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 25-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների՝ չմոռանալով հիշատակել նաև, որ «պաշտպանողական մարտերի» ժամանակ ադրբեջանական զինուժն ունի կորուստներ»,- նշում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ շեշտելով, որ «վերոնշյալը իրականության հետ որևէ աղերս չունի»: «Ավելին՝ այստեղ առաջանում է մի շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին, ինչպե՞ս կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ