Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպման առաջարկը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եթե պայմանները թույլ տան, նույն միջոցառման ընթացքում հնարավոր է նաև Պուտին-Թրամփ հանդիպում։               
 

Վատիկանը մտադիր է հեղինակային իրավունք ձեռք բերել Հռոմի պապի պատկերի նկատմամբ

Վատիկանը մտադիր է հեղինակային իրավունք ձեռք բերել Հռոմի պապի պատկերի նկատմամբ
27.02.2017 | 11:49

Վատիկանը ծրագրում է հեղինակային իրավունք ստանալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատկերի նկատմամբ։ CNBC-ին հայտնում է, որ Վատիկանի որոշումը կապված է քահանայապետի պատկերով մարզաշապիկների, խոհանոցային սրբիչների և հուշանվերների վաճառքի կտրուկ աճի հետ։


«Պետքարտուղարը պարբերական ստուգումներ կանցկացնի՝ Սուրբ հոր պատկերի տարածման միջոցների և ուղիների վերահսկման համար»,- ասված է Վատիկանի հայտարարությունում։ Հեղինակային իրավունքների պաշտպանության համար Վատիկանը վարձել է Baker McKenzie իրավաբանական ընկերությունը։

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ