Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ավելի ներկայացուցչական էր

Ավելի ներկայացուցչական էր
28.02.2017 | 12:30

Մայրաքաղաքի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց նետաձգության Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց առաջին եռյակը կազմել են Վիգեն Սմբատյանը, Հրաչիկ Վարդանյանը, Վասիլ Շահնազարյանը, կանացից չեմպիոն է հռչակվել Հայկուհի Մարգարյանը: Պատվո հարթակում նրան հաջորդել են Իրինա Գրիգորյանն ու Մերի Խաչատրյանը:


Ընդհանուր առմամբ, առաջնությանը մասնակցել է 77 մարզիկ, ինչը 22-ով ավելի է նախորդ առաջնության մասնակիցների թվից:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ