ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ես խիստ կասկածում եմ, որ Սեյրան Օհանյանն համարձակություն կունենա` իմ առջև նստել ու նման բան ասել

Նիկոլ Փաշինյան. Ես խիստ կասկածում եմ, որ Սեյրան Օհանյանն համարձակություն կունենա` իմ առջև նստել ու նման բան ասել
28.02.2017 | 23:22

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Սեյրան Օհանյանը չի կարող իր դիմաց նստել ու հայտարարել, որ բացի իրենց դաշինքից բոլոր ուժերը վերահսկվում են իշխանությունների կողմից:

«Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի հայտարարությանը, կարծում եմ՝ ցանկացած ոք, ով նման բնույթի հայտարարություն կանի մեր վերաբերյալ, նա պետք է դրա համար ներողություն խնդրի կամ հիմնավորի: Սեյրան Օհանյանը չի կարող իմ դիմաց նստել ու այդպիսի հայտարարություն անել»՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Ես խիստ կասկածում եմ, որ Սեյրան Օհանյանն այդպիսի քաղաքական համարձակություն կունենա՝ իմ առաջ նստել և ասել, որ ես վերահսկվում եմ իշխանությունների կողմից: Եթե նա այդ հայտարարությամբ նկատի է ունեցել նաև մեզ, բարոյականությունը թելադրում է ներողություն խնդրել դրա համար, հակառակ դեպքում պետք է գա ուղիղ եթերում նստի, ու խոսենք»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ