Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանի դիվանագետները Ստեփանակերտում են

Հայաստանի դիվանագետները Ստեփանակերտում են
02.03.2017 | 10:31

Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի մասնակիցներն այցելել են Արցախ:


Նրանք ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ Ստեփանակերտում հանդիպել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: Իրականացվել է մտքերի փոխանակում տարբեր ոլորտներում ԼՂ զարգացման հեռանկարների շուրջ, նախագահ Սահակյանը պատասխանել է դիվանագետների հարցերին։ Ընդլայնված հանդիպումից առաջ առանձնազրույց է կայացել նախագահ Սահակյանի և արտգործնախարար Նալբանդյանի միջև։

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ