Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱՄՆ դեսպանը այցելել է ՀՀԿ կենտրոնական շտաբ

ԱՄՆ դեսպանը այցելել է ՀՀԿ կենտրոնական շտաբ
02.03.2017 | 22:56

ՀՀԿ կենտրոնական շտաբը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին՝ տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԳՄ անդամներ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը և Ռուբեն Թադևոսյանը:

«ՀՀԿ-ն խիստ կարևորում է ընտրությունների օրինական ընթացքը՝ բոլոր քաղաքացիների համար ազատ կամարտահայտման նպաստավոր պայմանների ստեղծումը, ընտրությունների մրցակցային բնույթը և արդարությունը»,- նշել է Արմեն Աշոտյանը: «Որպես իշխանական ուժ, մենք արժևորում ենք ոչ միայն արդյունքը, այլև ընտրական գործընթացների որակը: Ժողովրդավարությունը մեր երկրի ռազմավարական խորությունն է և պետականության ներուժը ապահովող կարևորագույն գործոններից մեկը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք անկողմնակալ և հավասար վերաբերմունք գործընթացի մասնակից բոլոր ուժերի նկատմամբ»,- ընդգծել է ՀՀԿ փոխնախագահը: «ՈՒրախությամբ սկսում եմ հանդիպումների շարքը քաղաքական կուսակցությունների ու դաշինքների հետ, որոնք առաջադրված են ԱԺ ընտրություններում»,- ասել է դեսպան Ռիչարդ Միլզը: «Այս ընտրությունները Հայաստանի խաղաղ ապագայի և ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի շարունակական զարգացման համար առանցքային են: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ կառավարությունը համակ ուշադրությամբ հետևում են ընտրությունների անցկացմանը՝ այն, ինչ տեղի կունենա տեղամասերում քվեարկության օրը, և այն, ինչ կլինի տեղամասերից դուրս ու մինչ քվեարկությունը: Ես խրախուսում եմ բոլոր մասնակից ուժերին վարել լուրջ ու խնդիրներին միտված ընտրարշավ. Հայաստանում ժողովուրդն արժանի է դրան»,- հավելել է դեսպանը:


Կողմերը քննարկել են ընտրությունների նախապատրաստան ընթացքը, քարոզարշավի կազմակերպման առանձնահատկությունները, մի շարք այլ հարցեր:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ