ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Հիմարություն կարելի է ասել միշտ, ասա լսող լինի»

«Հիմարություն կարելի է ասել միշտ, ասա լսող լինի»
03.03.2017 | 00:42

Հիմար բաներ ասել և հիմար բաներ անել նշանակում է խոսքն ու գործը մեկ անել:

Հիմարություն կարելի է ասել միշտ, ասա լսող լինի:

Հարբեցողը ուտող-խմող չէ, այլ լափող-լակող:


Հարբեցողն այն եզակի մարդկանցից է, ով կյանքի նպատակ ունի` խմելը:

Հարբեցողին բերկրանք է պատճառում ոչ թե ապրելը, այլ ապրելու առիթով խմելը:

Հարբեցողն ինչքան շատ է սկսում խմել, այնքան շատ է սկսում ինքն իրեն հարգել:

Հարբեցողը խմում է ի՛ր կյանքը, ուտում` ուրիշի:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ