Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Շատ ձայներ հավաքելու դեպքում ՀՎԿ-ն կարող է կոալիցիա ձևավորել

Շատ ձայներ հավաքելու դեպքում ՀՎԿ-ն կարող է կոալիցիա ձևավորել
03.03.2017 | 17:21

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը կգնա կոալիցայի, եթե իրական ազդեցություն ունենա քաղաքական որոշումների վրա, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանը։ Նա չբացառեց, որ շատ ձայներ հավաքելու դեպքում ՀՎԿ-ն կարող է կոալիցիա ձևավորել։

Դիտարկմանը, թե նախորդ անգամ կոալիցիա կազմելու ժամանակ ՕԵԿ-ն ուներ ազդեցություն քաղաքական որոշումների վրա, Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Նախորդ անգամ իրավիճակն այլ էր։ Այն ծրագրերը, որոնք մենք առաջարկում էինք սկզբում, ստացանք արձագանք, հետո ազդեցությունը թուլացավ։ Երբ մենք հասկացանք, որ դա այլևս հնարավոր չէ, դուրս եկանք և շարունակեցինք պայքարել որպես ընդդիմություն այն ծրագրերի համար, որոնց դիմաց ժողովրդի քվեն էինք ստացել»։

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ