Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը շատ չի տարբերվում նախորդից

Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը շատ չի տարբերվում նախորդից
03.03.2017 | 17:22

Երկու կողմերի բարի կամքի շնորհիվ Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը այնքան էլ շատ չի տարբերվում նախորդից, որը պետք է ստորագրվեր 2013-ին՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Եվրանյուսին» տված հարցազրույցում: «Գրեթե տարբերություն չկա քաղաքական մասով: Ինչ վերաբերում է տնտեսականին` մենք պետք է խուսափեինք տարաձայնություններից կապված ԵԱՏՄ-ում մեր ստանձնած պարտավորությունների հետ: Բանակցությունների սկզբից մենք հասկանում էինք, որ կարող ենք ունենալ և ԵՄ ասոցացման համաձայնագիր, և ինտեգրացիա ԵԱՏՄ- ում»,- ասել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքով` ռուսները երբեք չեն ասել, որ մենք նման համաձայնագիր չենք կարող ստորագրել:

«Նրանք ասացին մեզ` կարող եք, եթե ուզում եք, բայց այդ դեպքում դուք էներգետիկ ներկրումների համար պետք է վճարեք այն գինը, որը սահմանում է համաշխարհային շուկան»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հարցին` կարո՞ղ է ԵԱՏՄ-ն առաջիկայում համահավասար դառնալ Եվրամիությանը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Կարծում եմ` հիմա դեռ շատ վաղ է խոսել հավասար մակարդակի հասնելու մասին: Ավելի լավ է խոսել այդ երկու կառույցների համագործակցության մասին: Մենք սեփական օրինակով ցույց ենք տալիս, որ դա հնարավոր է»: Նա նշել է նաև, որ Հայաստանի համագործակցությունում ՆԱՏՕ-ի և ՌԴ հետ տարաձայնություններ չի տեսնում:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ