ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իրինա Ալլեգրովայի չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման

Իրինա Ալլեգրովայի չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման
03.03.2017 | 17:57

«Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը տեղեկացնում է, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել:

«Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ բոլոր վաճառված տոմսերի գումարներն ամբողջությամբ տրամադրվել են տոմսարկղերին՝ տոմսերի վերադարձը, առանց հանդիսատեսի համար լրացուցիչ անհարամարությունների, կազմակերպելու համար:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ոչ մի առնչություն չունի համերգի կազմակերպչական, առավել ևս, չեղարկման գործընթացների հետ: Մարզահամերգային համալիրի տնօրինությունը եղել և մնում է մեր լավագույն գործընկերը, ով մշտապես աջակցել է մեզ բոլոր հարցերում և բոլոր իրավիճակներում:

«Հարգելի հանդիսատես, ս/թ մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալլեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, և հույս ունենք, որ Ալլեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա:

Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար:

Ադմինիստրացիա»:


Սա Իրինա Ալլեգրովայի Ադմինիստրացիայի տարածած հայտարարությունն է:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ