Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նալբանդյանը հեռախոսել է Թիլերսոնի հետ

 Նալբանդյանը հեռախոսել է Թիլերսոնի հետ
04.03.2017 | 21:22

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ և շնորհավորել է ԱՄՆ գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ քառորդդարյա պատմություն ունեցող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները և բարձր մակարդակի բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերով նոր լիցք կստանան։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` պետքարտուղար Թիլերսոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը արժևորում է երկու երկրների ջերմ և ամուր հարաբերությունները և պատրաստ է շարունակել առավել զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքը։
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հագեցած օրակարգի բազմաթիվ հարցերի, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։ ԱՄՆ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի նշանակալի ներդրման համար։ Ռեքս Թիլերսոնը բարձր է գնահատել Սիրիայից տասնյակ հազարավոր փախստականներին Հայաստանում ապաստան տալու հանգամանքը։


Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Նալբանդյանը ներկայացրել է հակամարտության գոտում վերջին զարգացումները։ Այս համատեքստում շեշտվել է անցյալ տարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Թիլերսոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ