«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ են կատարվել

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ են կատարվել
08.03.2017 | 19:05

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանը, ազատվելով Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ: Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանի տեսուչ:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ