Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մոսկվան վաճառում է զենք նախկին ԽՍՀՄ երկու պետություններին՝ չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ

Մոսկվան վաճառում է զենք նախկին ԽՍՀՄ երկու պետություններին՝ չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ
09.03.2017 | 11:45

Մեր հանրության մեջ կարծիք կա, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է. գուցե՝ շաբաթների, գուցե՝ ամիսների՝ «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
«Թեև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը մշտապես պետք է պատրաստ լինեն այն հանգամանքին, որ հենց վաղը ռազմական գործողությունները կարող են վերսկսվել: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ մոտ օրերս կարող են ռազմական գործողություններ սկսվել: Թեև, երբ գործ ունես անկանխատեսելի հարևանի հետ, ամեն ինչ հնարավոր է»,- մեջբերելով նախագահի խոսքը՝ գրում է գործակալությունը: Գործակալությունը գրում է, որ ցանկացած նոր պատերազմ Ղարաբաղում կարող է հանգեցնել տարածաշրջանային հսկաներ՝ Ռուսաստանի և Թուրքիայի թշնամությանը Կովկասյան տարածաշրջանում, որը պատմականորեն եղել է նրանց աշխարհաքաղաքականության մրցակցության ասպարեզը: ՀՀ նախագահը թիրախավորել է Հայաստանի վաղեմի թշնամի Թուրքիային՝ մեղադրելով Անկարային ղարաբաղյան հիմնախնդրում իր դաշնակից Ադրբեջանին աջակցելու մեջ:

«Ես կարծում եմ՝ այս փուլում հայ-թուրքական հարաբերությունները մտել են փակուղի: Հայտնի դարձավ, որ նրանք հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերություններով և այլևս դա չեն թաքցնում: Եվ բանը հասել է նրան, որ թուրքերի բոլոր հայտարարություններն արդեն իրական հայտարարություններ են, միակողմանի հայտարարություններ են՝ ի սատարումն Ադրբեջանի»,- ասել է ՀՀ նախագահը: Ընդգծելով, որ միջազգային ճնշումը և ռազմական հավասարությունը Երևանի և Բաքվի միջև օգնել են պատերազմը կանխելու մեջ, այնուամենայնիվ, Սարգսյանը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք մատակարարելու հետ կապված.
«Գիտեք՝ մեզ համար դա ծանր է նաև հասկանալի պատճառով, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Մոսկվան վաճառում է զենք նախկին Սովետական Միության երկու պետություններին՝ և Ադրբեջանին, և Հայաստանին՝ չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ