ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«NEW YORK – ԵՐԵՎԱՆ Ջազ միացում » խորագրով համատեղ նախագիծ

«NEW YORK – ԵՐԵՎԱՆ Ջազ միացում » խորագրով  համատեղ նախագիծ
12.03.2017 | 16:24

Մարտի 22-ին ժամը 19:00 Ա.Խաչատրյանի անվ. համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ՝ ջազի երևանյան ամենասիրելի ու անկանխատեսելի Վահագն Հայրապետյանի ՝ դաշնամուր, մեր ժամանակի ունիկալ ջազային երաժիշտներ Արի Ռոլանդի՝ կոնտրաբաս, Զաիդ Նասսերի՝ ալտ սաքսոֆոն, Յալլա Բալինի՝ վոկալ, Քիտ Բալլայի՝ հարվածային (բոլորը՝ Նյու-Յորքից) և 55-ամյա Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:


Վահագն Հայրապետյանի «NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետը առաջին անգամ՝ նոր երաժշտական երկխոսությունով ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, կատարելով ավանդական ջազային և հայկական մեղեդիների սեփական մշակումները: Հայկական մեղեդիների ջազային մշակումները նպաստում են ողջ աշխարհում հայ երաժշտության յուրատիպությանն ու տարածմանը :
Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական երգերի իր հետաքրքիր կատարմամբ:

«Ջազ միացում NEW YORK – ԵՐԵՎԱՆ» խորագրով նոր համերգային նախագիծն իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ