Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նախագահը հյուրընկալել է «Վալդայ» ակումբի երևանյան նիստի մասնակիցներին

Նախագահը հյուրընկալել է «Վալդայ» ակումբի երևանյան նիստի մասնակիցներին
13.03.2017 | 10:50

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի երևանյան նիստի մասնակիցներին: Ակումբի արտագնա նիստի թեման է՝ «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության դարաշրջանում»:

Միջոցառման շրջանակներում իրենց տեսակետներն են ներկայացրել ակումբի փորձագետները և Հայաստանի գիտական հանրության ներկայացուցիչները, քննարկումներին հրավիրված պետական պաշտոնյաները: Նախագահը ողջունել և կարևորել է առաջատար փորձագիտական, մասնագիտական շրջանակների նման հանդիպումներն ու ակումբի արտագնա նիստի անցկացումը Երևանում: Ընդգծելով, որ արագ փոփոխվող աշխարհում շատ մարտահրավերներ և սպառնալիքներ գլոբալ են և չեն ճանաչում սահմաններ, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ պայմաններում մեծանում է մասնագիտական համայնքի նշանակությունը՝ նկատի առնելով, որ ժամանակակից իրողությունների օբյեկտիվ վերլուծությունը, փորձագիտական ճիշտ աշխատանքը մեծապես նպաստում են քաղաքական գործիչների արդյունավետ որոշումների ընդունմանը: Նախագահը ճիշտ և արդյունավետ է համարել այն որոշումները, որոնք աջակցություն են ստանում հանրության կողմից:

Թեյի սեղանի շուրջ զրույցի ընթացքում ՀՀ նախագահը և «Վալդայ» ակումբի անդամները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, միջազգային արդի խնդիրների, այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության ներկա մակարդակի և հարաբերությունների հեռանկարի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ