ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մոմավառություն Վանաձորում՝ ի հիշատակ «Հաց բերողի»

Մոմավառություն Վանաձորում՝ ի հիշատակ «Հաց բերողի»
17.03.2017 | 09:18

Մարտի 16-ի երեկոյան վանաձորցի մի խումբ երիտասարդներ նախաձեռնել ու քաղաքի կենտրոնական՝ Հայքի հրապարակում մոմավառություն են արել՝ ի հիշատակ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի:

Երիտասարդների խոսքով՝ այսօր երեկոյան սկզբնավորված մոմավավառությունը երիտասարդները նախատեսում են շարունակել վաղը՝ 18:30-ին նույն տեղում: Նրանք հրավիրում են բոլորին մասնակցելու «Հաց բերողի» հիշատակին նվիրված մոմավառությանն ու այդպիսով մատուցելու իրենց հարգանքի տուրքը:

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ