ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Փշրված պատրանքի մի գիշեր». Նոր ներկայացում՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում

«Փշրված պատրանքի մի գիշեր». Նոր ներկայացում՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում
21.03.2017 | 12:45

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում մարտի 25-ին կկայանա Մհեր Մկրտչյանի հեղինակած «Փշրված պատրանքի մի գիշեր» ներկայացման պրեմիերան: Պիեսի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի մի համարում, որտեղ գյխավոր հերոսներ, պրոդյուսեր Արթուրը և Մերին իրենց ամուսնական առաջին գիշերն են վայելում:

Անհաջող մի կատակի պատճառով կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Աննան, որ ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պետք է գիշերն անցկացներ Արթուրի հետ: Նա փորձում է զավեշտական այս դրությունից դուրս գալու ելքեր գտնել, իսկ Մերին՝ պարզել ստեղծված անախորժ իրավիճակը: Արթուրի գործընկերոջ չար կատակը ոչ միայն հիասթափեցնում է Մերիին, այլև փշրում նրա գեղեցիկ երազները: Գործողությունների ընթացքում ի հայտ են գալիս ուշագրավ մանրամասներ, անսպասելի լուծումներ:
Պիեսի հեղինակը Մհեր Մկրտչյանն է, ռեժիսորը՝ Գագիկ Մադոյանը:


Գլխավոր դերերում են Անի Խաչիկյանը և Արծրուն Չոբանյանը: Ընդգրկված են նաև Լևս Դավթյանը, Հրաչյա Ներսիսյանը, Անուշիկ Մելիքբեկյանը, Սարգիս Վարդևանյանը, Գեորգի Հովակիմյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը:

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ