Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բարելավվել է ՀԿ-ների ներկայացրած ծրագրերի որակը

Բարելավվել է ՀԿ-ների ներկայացրած ծրագրերի որակը
21.03.2017 | 20:14

Մարտի 21-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող և ՀԵՀ հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են 49 հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը։

Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արուսյակ Թարվերդյանը, խոսելով «Մերօրյա հերոսների փառաբանում» անվանակարգում ստացված հայտերի մասին, նշել է, որ 12 ծրագրերի մեջ բավականին հետաքրքիր գաղափարներ կան։ Փորձագետը նկատում է, որ որոշ ՀԿ-ներ սխալ են ընկալել անվանակարգը, սակայն ընդհանուր առմամբ բազմաճյուղ ծրագրեր կան` պատանիների, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունից սկսած, մինչև նախազորակոչային տարիքի տղաների հետ տարվող աշխատանքներ, նրանց նախապատրաստում բանակին։ Կան ծրագրեր, որոնք նախատեսում են փառքի պուրակների հիմնում, հուշատախտակի բացում։ Դրանք նույնպես կարևոր են, քանի որ մնայուն արժեքներ են։


Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանի՝ հանրության տարբեր շերտերին հետաքրքրում է էկոտուրիզմը՝ իր տարբեր ճյուղերով (ագրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ և այլն)։ Ներկայացված ծրագրերը հիմնականում ուսուցողական, քայլարշավային բնույթի են։ «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» անվանակարգում ներկայացվել է 18 ծրագիր։ Փորձագետն ընդգծում է, որ ուրախալի է այն փաստը, որ մրցույթին դիմած ՀԿ-ների մեջ կան նաև այս ոլորտում մասնագիտացած կազմակերպություններ։
Հանձնաժողովի անդամները նկատում են նաև, որ այս մրցույթին ստացված ծրագրերն առանձնանում են որակով։

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ