Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀ ԱԳՆ. Մեր մտքերը Վեսթմիստերի սարսափելի հարձակման զոհերի հետ են

ՀՀ ԱԳՆ. Մեր մտքերը Վեսթմիստերի սարսափելի հարձակման զոհերի հետ են
23.03.2017 | 11:21

Մեր մտքերը Վեսթմիստերում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի հետ են։ Հայաստանը համերաշխ է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերին՝ ասվում է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։


Վեսթմիստերյան կամրջի վրա անհայտ անձը մեքենան վարել էր անցորդների վրա, հետո փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Նա դանակով հարվածել էր մի ոստիկանի, որից հետո ոստիկանները կրակ էին բացել ու սպանել հարձակվողին։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 20 մարդ։ Զոհվածների թվում են հարձակվողը ու ոստիկանը, որին նա դանակահարել էր։ Լոնդոնի ոստիկանությունը այս պահի դրությամբ համոզված է, որ հարձակվողը մենակ է գործել։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ