Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում Հայաստանի դեսպան

Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում Հայաստանի դեսպան
24.03.2017 | 00:40

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատվել է Արմեն Խաչատրյանը: Մեկ այլ հրամանագրով Բելառուսում Հայաստանի դեսպան է նշանակվել Օլեգ Եսայանը (նստավայրը՝ Մինսկ):

Արմեն Խաչատրյանն ազատվել է նաև ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Այդ պաշտոնում ևս նշանակվել է Օլեգ Եսայանը:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ