ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վարդան Պետրոսյանը կմեկնի Ֆրանսիա և չի վերադառնա

Վարդան Պետրոսյանը կմեկնի Ֆրանսիա և չի վերադառնա
25.03.2017 | 17:36

«Ժամանակ»-ը գրում է.

«Դերասան Վարդան Պետրոսյանը երեկ վերջնական ստացել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր որոշումը և արդեն իսկ հանգիստ կարող է տեղաշարժվել, դուրս գալ երկրից: Ըստ տեղեկությունների՝ Վարդան Պետրոսյանը այս որոշումից անմիջապես հետո կմեկնի Ֆրանսիա ու առնվազն մի քանի տարի Հայաստան չի վերադառնա: Նրա ընտանիքն ապրում է Ֆրանսիայում: «Վարդան Պետրոսյանի մշտական բնակության վայրը Ֆրանսիան է, Փարիզը, և բնական է, որ այս որոշումից հետո նա պետք է մեկնի Հայաստանից ու միանա իր ընտանիքին»,- ասել է Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ