Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Նաիրա Զոհրաբյան. ՀՀԿ-ի հետ որևէ համագործակցություն չի լինելու

Նաիրա Զոհրաբյան. ՀՀԿ-ի հետ որևէ համագործակցություն չի լինելու
28.03.2017 | 13:09

ՀՀԿ-ի հետ որևէ համագործակցություն չի լինելու՝ Գառնիում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«ՈՒժերը, որոնք հասկացել են, որ իրենց համար ելք չկա, մի երկրորդ ապատեղեկատվություն են տարածում, որ՝ «մեկ ա, ժողովուրդ, «Ծառուկյան» դաշինքը ընտրություններից հետո կոալիցիա է գնալու ՀՀԿ-ի հետ»։ Հարգելիներս, սիրելիներս, Ծառուկյանը հստակ ասեց՝ «իմ անունը և իմ պատիվը ես չեմ վաճառում», Վեդիում Ծառուկյանն ասաց՝ «մենք գնում ենք վերցնելու մեծամասնություն», Աստված չանի, կստանանք 47 կամ՝ 48 տոկոս ձայն, «Ծառուկյան» դաշինքն է որոշելու խորհրդարան անցած որ ուժի հետ կազմի կոալիցիա, և դա մի ուժ հաստատ չի լինելու, մեկին բացառում ենք՝ ՀՀԿ-ին բացառում ենք, ասում եմ՝ նայելով ձեր աչքերին՝ «ՀՀԿ-ի հետ որևէ համագործակցություն՝ կլինի անունը կոալիցիա, կլինի՝ ազգային համաձայնության կառավարություն, չի լինելու», մնացածը կտեսնենք, թե ինչ քաղաքական ուժեր են անցնում ընդդիմադիր դաշտից, մնացածի հետ կարող ենք քննարկել։ Բայց հիմա մեր օրակարգում կոալիցիայի հարց չկա, որովհետև «Ծառուկյան» դաշինքը գնում է հաղթելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ