Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ապաքինումը կտևի վեց ամիս

Ապաքինումը կտևի վեց ամիս
31.03.2017 | 11:28

Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում բուժզննում է անցնում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամ Գևորգ Ղազարյանը, որը ծանր վնասվածք ստացավ աշխարհի առաջիկա առաջնության շրջանակներում կայացած Հայաստան-Ղազախստան հանդիպումում ու հարկադրված փոխարինվեց: Բուժզննումը վկայել է, որ վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա:

Այն արդեն իսկ կայացել է, և ինչպես հավաստել է մարզիկը, բարեբախտաբար, մենիսկի հետ ամեն ինչ նորմալ է: Վիրահատվել է միայն խաչաձև կապանը:
Նախնական տվյալներով` վերականգնման համար կպահանջվի առնվազն վեց ամիս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ