ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեդեա Աբրահամյանին նվիրված կենսագրական վիպակի շնորհանդես

Մեդեա Աբրահամյանին նվիրված կենսագրական վիպակի շնորհանդես
03.04.2017 | 14:14

Ապրիլի 8-ին, ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Մեներգ թավջութակի համար» խորագրով գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը Ռոզա Եղիազարյանն է, ով ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, լեգենդար թավջութակահար Մեդեա Աբրահամյանի կյանքի և գործունեության հետաքրքրական դրվագները:

«Մեներգ թավջութակի համար» կենսագրական վիպակը մանրամասն ու անմիջական անդրադարձ է Մեդեա Աբրահամյանի ստեղծագործական կյանքի ուշագրավ դեպքերին, նշանավոր արվեստագետների հետ նրա հանդիպումներին, համերգային շրջագայությունների մասին երաժշտի մտորումներին:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ