Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ստամոքսով» ընտրված խորհրդարան, որը լեգիտիմ է

«Ստամոքսով» ընտրված խորհրդարան, որը լեգիտիմ է
04.04.2017 | 11:10

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանում մարդիկ մեծամասամբ քվեարկում են ոչ թե սրտով, այլ ստամոքսով։ Միանգամայն ճիշտ է, բայց այս հարցում Հայաստանն ամենևին բացառություն չէ և «բախտակիցներ» կարող է գտնել անգամ կայացած ժողովրդավարության երկրներում: Գուցե ասվածի մեջ ներքին հակասություն լինի, բայց, դրանով հանդերձ, Հայաստանի նոր խորհրդարանը լեգիտիմ է` եթե ոչ այդ բառի դասական, գոնե` ձեռքբերովիության իմաստով:

Դրա գլխավոր հատկանիշն այն է, որ թերևս մեր պատմության մեջ սա քիչ հանդիպող ընտրություններից մեկն է, որին չեն հետևելու հետընտրական ցարգացումներ: Ընդ որում` որևէ հարթության մեջ:


Օրինակ, ընտրությունների երկրորդ փուլ չի անցկացվելու, որովհետև կայուն մեծամասնությունն առկա է, եթե նույնիսկ ՀՅԴ-ն այլևս չստանձնի ՀՀԿ-ի կցորդի դերը: Երկրորդ փուլի մեջ ինքնին որևէ բացասական բան չկա, ավելին` դա ժողովրդավարությունից ածանցվող գործընթաց է: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի պարագայում դա կփչացներ ապրիլի 2-ի ընտրությունների նվազագույն դրական էֆեկտը, որովհետև ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն այն կվերածեին բացառապես քաղաքական աճուրդի:


Երբ ինչ-որ քաղաքական ուժեր դժգոհ են լինում ընտրություններից, նրանք դա բողոքարկում են դատական կարգով կամ փողոցներում: Սա էլ է դեմոկրատական պրոցեդուրա, բայց դրական է, որ Հայաստանի պարագայում այս անգամ նման բան չի լինելու, որովհետև դա ուղղված էր լինելու ոչ թե օրինականության վերականգնմանը, այլ` իրեն սպառած կամ չկայացած ընդդիմության ռեստավրացիայի փորձին: Իսկ անցած ընտրությունների կարևոր ձեռքբերումն այն էր, որ տեղի ունեցավ ընդդիմադիրափոխություն: Սա քաղաքական շանս է, որ մի օր տեղի կունենա նաև իշխանափոխություն, որովհետև նոր ընդդիմությունը գուցե կենսունակ լինի` հարկադրելով համակարգի հեռացում կամ գոնե` բարեփոխում:
Եվրոպացի դիտորդները «լողաղոց» գնահատականներ են տվել` նշելով ընտրական գործընթացի թե առավելությունները, թե բացերը, սակայն կասկածի տակ չեն դրել ընտրությունների արդյունքները: Կրեմլը թերություններ չի նշել ու, առանց դիվանագիտական այլևայլությունների, շնորհավորել է Սերժ Սարգսյանին: Մի խոսքով` ապահովված են ընտրությունների և նոր խորհրդարանի միջազգային լեգիտիմությունը:


Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա: Ու նա չի սխալվում. այլ խնդիր է, որ կոնսոլիդացիայի առանցքը ոչ թե օրինական ընտրությունների փաստի, այլ նոր ստատուս քվոյի ընդունումն է գործընթացի բոլոր մասնակիցների կողմից: Սա էլ ձեռքբերովի լեգիտիմությունն է:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ