Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
04.04.2017 | 11:14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին` 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ:

Ուղերձում ասված է.՛


Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Ընտրություններն անցել են ազատ եւ ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները:


Համոզված եմ՝ այդ ընտրությունները եւ ձեւավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետեւողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ հայոց անկախ պետականության ամրապնդմանը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, հաջողություններ եւ ամենայն բարիք:

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ