Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ-ին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամներին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ-ին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամներին
14.04.2017 | 00:17

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամներին՝ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ:

Հանդիպմանն արծարծվել են մեր հանրապետությունում ֆրանկոֆոնիայի զարգացմանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը նշել է տարբեր ոլորտներում ֆրանկոֆոնիայի հետ կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը` այն կարևոր համարելով քաղաքական, մշակութային և կրթական տեսանկյուններից:

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ