ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Արթնացրու քո մեջ ապրող հանճարին»

«Արթնացրու քո մեջ ապրող հանճարին»
20.04.2017 | 16:55

Ապրիլի 26-ին՝ ժամը 18։30-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենա «Արթնացրու քո մեջ ապրող հանճարին» (Разбуди в себе гения) թեմայով վարպետության դասը, որը վարելու է անձնական աճի և հաջողության ոլորտում փորձագետ-քոուչ, կիրառվող լավագույն փորձի և գրքերի հեղինակ Նիկոլայ Լատանսկին։


Լատանսկին լեգենդար Ջեկ Քենֆիլդի («Գաղտնիք» ֆիլմից) աշակերտն է եղել, հիմա արդեն նաև նրա մտերիմ ընկերը: 2007-ին հիմնադրել է «Իրական հաջողություն» ակադեմիան, որն այժմ աշխարհում համարվում է լավագույն իրական հաջողություն սովորեցնող ակադեմիաներից մեկը:


Լատանսկին Երևան է այցելում «Արթնացրու քո մեջ ապրող հանճարին» խորագրով աշխարհի շրջագայության շրջանակներում, որը սկսել է ապրիլի 4-ից և տևելու է մինչև մայիսի 20-ը։ Մինչ Հայաստան այցելելը նա արդեն վարպետության դասեր է անցկացրել Նյու-Յորքում, Բելառուսում, Լիտվայում։ Հայաստան այցից հետո նա աշխարհի շրջագայությունը շարունակելու է Վրաստանում, Բուլղարիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և մի շարք այլ երկրներում։


Երեք ժամ տևողությամբ վարպետության դասի ընթացքում նախատեսվում են մոտիվացիայի խթանման, կյանքում առաջ շարժվելու, նախաձեռնողականության, անձնական կյանքում դրական փոփոխություններին ուղղված պրակտիկ մեթոդների վերհանում։

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ