Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Առանց փողի տուրիզմ են զարգացնում

Առանց փողի տուրիզմ են զարգացնում
21.04.2017 | 08:47

Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում, թերևս, ամենաշատ քննարկվող հարցերից մեկը զբոսաշրջության զարգացումն է։ Վարչապետը մեր երկիրը զբոսաշրջության համար նույնիսկ «ֆանտաստիկ» համարեց, սակայն թե ինչ միջոցներով պետք է այդ ճյուղը զարգացնել, պարզվում է` «գիտաֆանտաստիկ» ժանրից է։


Մեր տեղեկություններով, տարեսկզբին Համաշխարհային բանկը տուրիզմի զարգացման համար Հայաստանին վարկ է տրամադրել, կնքվել է համապատասխան պայմանագիրը, բայց այն առայժմ սառեցված է, քանի որ համաֆինանսավորող մյուս կողմը՝ Հայաստանի կառավարությունը, գումար չի տրամադրում, փող չկա պետական գանձարանում։ Այսինքն, բյուջեն չունի հնարավորություն, որ այս վարկն իր նպատակին ծառայի։


Այս համատեքստում բոլոր հայտարարությունները, թե, հայ-հարա՜յ, տուրիզմը զարգանալու է, հայ-հարա՜յ, տուրիստները լցվելու են մեր զարմանահրաշ երկիրը, ընդամենը «լոլոներ» են։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ