Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մեկնարկում է «Crossroads 2017 Բելգիա-Ֆրանսիա-Հայաստան» ժամանակակից երաժշտության փառատոնը

Մեկնարկում է «Crossroads 2017 Բելգիա-Ֆրանսիա-Հայաստան» ժամանակակից երաժշտության փառատոնը
21.04.2017 | 10:00

Ապրիլի 25-29-ը «Քառորդ տոն» կազմակերպությունը՝ «Հայկական բարեգործական ընդհանուր միությանե և «Վալլոնի Բրյուսել Ինտերնացիոնալ» կազմակերպության աջակցությամբ Երևանում, Գյումրիում և Դիլիջանում կիրականացնի «Crossroads 2017 Բելգիա-Ֆրանսիա-Հայաստան» ժամանակակից երաժշտության փառատոնը, որի շրջանակներում նշված երկրներից ժամանած մեր հայրենակից և օտարազգի հեղինակավոր երաժիշտներ կներկայացնեն դասախոսություններ՝ ժամանակակից դասական երաժշտության տարբեր շերտերի մասին, իսկ համերգներում կհնչեն հայ, ֆրանսիացի,բելգիացի և շվեյցարացի ժամանակակից կոպմոզիտորների ստեղծագործություններ։

Հյուրերի թվում են Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամ, դասական երաժշտության՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ, Փարիզի և Մոնսի (Բելգիա) կոնսերվատորիաների պրոֆեսոր և ներկայումս Բելգիայի ամենահեղինակավոր կոմպոզիտորներից մեկը համարվող Կլոդ Լեդուն, վերջին 14 տարին Շվեյցարիայում ապրող և ստեղծագործող, բազմաթիվ միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր,կոմպոզիտորև ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանը, Բելգիայում հայտնի դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանը, ով մասնավորապես հայտնի է որպես ժամանակակից ակադեմիական երաժշտություն տարածող երաժիշտ և Ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր, ազգությամբ հայ Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանը:

Դիտվել է՝ 2249

Մեկնաբանություններ