Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Կարդիֆ՝ հունիսի 3, Ստոկհոլմ՝ մայիսի 24

Կարդիֆ՝ հունիսի 3, Ստոկհոլմ՝ մայիսի 24
22.04.2017 | 14:00

Նիոնյան վիճակահանությունը հայտնի է դարձրել եվրոպական ֆուտբոլային գլխավոր խաղարկությունների կիսաեզրափակչի զույգերը: Չեմպիոնների լիգայում մարզասերին սպասվում է «Ռեալ»-«Աթլետիկո», «Մոնակո»-«Յուվենտուս», Եվրոպայի լիգայում՝ «Սելտա»-«Մանչեստր Յունայթեդ», «Այաքս»-«Լիոն» դրմակայությունները: Զույգերում առաջինը նշված ակումբները կլինեն առաջին հանդիպման հյուրընկալող կողմը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերը կկայանան մայիսի 2-ին ու 3-ին, Եվրոպայի լիգայինը՝ մայիսի 9-ին ու 10-ին: Պատասխան հանդիպումները լինելու են մեկ շաբաթ անց:


Չեմպիոնների լիգայի գլխավոր եզրափակչի մայրաքաղաքն է Կարդիֆը (հունիսի 3), Եվրոպայի լիգայինը՝ Ստոկհոլմը (մայիսի 24):


Հիշեցնենք, որ մեկ քառորդում «Ռեալը» հաղթահարել է «Բավարիայի» «Աթլետիկոն»՝ «Լեստերի», «Մոնակոն»՝ Դորտմունդի «Բորուսիայի», «Յուվենտուսը»՝ «Բարսելոնի», «Սելտան»՝ «Գենկի», Լիոնը»՝ «Բեշիկթաշի»,՝«Այաքսը»՝ «Շալկեի», «Մանչեստր Յունայթեդը»՝ «Անդրլեխտի» արգելքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ