Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերժ Սարգսյանը Ֆրանկ Էնգելի հետ քննարկել է Արցախի խնդիրը

Սերժ Սարգսյանը Ֆրանկ Էնգելի հետ քննարկել է Արցախի խնդիրը
23.04.2017 | 13:34

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Նա ողջունել է հյուրին և բարձր գնահատել Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերի հետ կապված Ֆրանկ Էնգելի ակտիվ գործունեությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորին պարբերաբար Արցախ այցելելու և ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու տեսանկյունից իրավիճակին տեղում ծանոթանալու, արցախահայության տրամադրությունների ու ձգտումների մասին անմիջականորեն նրանց հետ շփումներից տեղեկանալու համար: Ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը մեծ և կարևոր լսարան է ոչ միայն Եվրոպական միության անդամ երկրների և ԵՄ գործընկերների, այլև միջազգային հանրության համար, Սերժ Սարգսյանն այս համատեքստում մեծապես կարևորել է Եվրախորհրդարանում Ֆրանկ Էնգելի ղեկավարած Արցախի հետ բարեկամական խմբի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում Արցախի ժողովրդի արդարացի պայքարը նաև Եվրախորհրդարանում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ խնդրում, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը: Սերժ Սարգսյանն ու Ֆրանկ Էնգելը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի և առկա խնդիրների շուրջ:


Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու գոհունակությամբ նշել համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որի վկայությունն է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտից հետո վերջերս համաձայնագրի նախաստորագրումը։

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ