Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Մեկ մեդալով էլ մնացինք

Մեկ մեդալով էլ մնացինք
25.04.2017 | 13:43

Ռումինիայում ավարտվել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի անհատական առաջնությունը: Մեր պատվիրակների ունեցած մեդալը մեկն է ու բրոնզե է: Այն նժույգաթափերում նվաճել է Հարություն Մերդինյանը: Օղակների վրա վարժությունում մեդալ նվաճելուն մոտ է եղել և Արթուր Թովմասյանը, սակայն վերջնահաշվում հանգրվանել է չորրորդ հորիզոնականում:


Ռուսաստանի Դաշնության ընտրանու կազմում բազմամարտում փոխչեմպիոն դարձած Արթուր Դալալոյանը կարողացել է ևս մեկ մեդալի տեր դառնալ: Բազմամարտում Ռուսաստանի ընթացիկ տարվա չեմպիոնը հենացատկերում գերազանցել է բոլորին ու կանգնել պատվո պատվանդանի վերին հարթակին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ