Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՔԶԱԿ-ը հաստատել է քիմիական զենքի համաշխարհային պաշարների 95 տոկոսի ոչնչացումը

ՔԶԱԿ-ը հաստատել է քիմիական զենքի համաշխարհային պաշարների 95 տոկոսի ոչնչացումը
27.04.2017 | 01:17

Աշխարհում քիմիական զենքի հայտարարագրված պաշարների 95 տոկոսն այս պահին ոչնչացված է՝ հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմեդ ՈՒզյումջյուն՝ կազմակերպության 20-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ:

«Քիմիական զենքի լիակատար ոչնչացման և մշտական արգելման ճանապարհին մեր ջանքերը հասել են կարևոր ուղենիշի: Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի կատարումն սկսվել է 1997-ին և նպատակաուղղված էր զանգվածային բնաջնջման զենքի մի ամբողջ տեսակի վերացմանը: 20 տարում Կոնվենցիայի մասնակից պետություններն իրականացրել են փաստաթղթում ամրագրված դրույթները, և դրա շնորհիվ ներկայում ամբողջ աշխարհում ոչնչացված է քիմիական զենքի 95 տոկոսը»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ