Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Պարտվեց նոկաուտով

Պարտվեց նոկաուտով
30.04.2017 | 13:10

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում 90 հազար մարզասերի ներկայությամբ կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF և WBA վարկածներով չեմպիոնական մարտը: Մրցեցին գերծանր քաշայիններ Էնտոնի Ջոշուան ու Վլադիմիր Կլիչկոն: IBF վարկածի չեմպիոնական տիտղոսի տիրակալ Էնտոնի Ջոշուան, ով տասնչորս տարով երիտասարդ էր մրցակցից, կարողացավ տասնմեկերորդ ռաունդում նոկաուտով պարտության մատնել ուկրաինացուն: Սա բրիտանացու 19-րդ մարտն էր պրոֆեսիոնալ ռինգում ու, որ հատկանշական է, 19-րդը՝ նոկաուտով:


Մարտը կրել է բացառիկ լարված բնույթ: Արդեն միջնամասում մեկական նոկդաունով կողմերը հասցրեցին «սիրաշահել» միմյանց, իսկ հանգուցային եղավ տասնմեկերորդ ռաունդը, որում բրիտանացին ևս երկու նոկդաուն հեղինակեց: Ամբողջովին ուժաթափված ուկրաինացին դրանցից հետո չկարողացավ վերականգնվել, իսկ բրիտանացու ավարտական գրոհն անավատ թողեց մրցավարը, քանի որ Կլիչկոն այլևս ունակ չէր դիմակայելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ