Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գիշերը շփման գծում

Գիշերը շփման գծում
06.05.2017 | 18:49

Մայիսի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 580 կրակոց, շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 -միլիմետրանոց ականանետ (11 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ